Վիճաբանnւթյուն և ծեծկռտուք Լոռիում. սկսել են կանայք, միացել՝ տղամարդիկ. կան վիրավորներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակավայրերից մեկում 20-ամյա Հովսեփ Ա.-ն ավտոմեքենան վարելու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա Մետաքսյա Հ․-ի հետ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիճաբանության ընթացքում Հովսեփ Ա․-ի մայրը՝ 44-ամյա Քրիստինե Ա․-ն, ավտոմեքենայից դուրս գալով, վիճաբանել է Մետաքսյա Հ․-ի հետ։ Կանայք միմյանց քաշքշել են, որի ընթացքում Մետաքսյա Հ․-ն մի քանի անգամ ապտակել է Քրիստինե Ա․-ին։

Վիճաբանության ժամանակ նշված վայր է մոտեցել Մետաքսյա Հ․-ի ամուսնու եղբայրը՝ 41-ամյա Գևորգ Ա․-ն, որը սկսել է վիճաբանել Հովսեփ Ա․-ի, նրա հոր՝ 51-ամյա Մարտին Հ․-ի և մորեղբոր՝ 35-ամյա Արտակ Ա․-ի հետ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ այդ ընթացքում տվյալ պահին բակում գտնվող Համլետ Ա․-ն, նրա 17-ամյա որդիները, ինչպես նաև եղբայրը՝ 34-ամյա Անդրանիկ Ա․-ն, միանալով վիճաբանությանը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Հովսեփ Ա․-ի, Մարտին Հ․-ի և Արտակ Ա․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ