Ուժի մեջ է մտել առանց մաքսատուրքի ևս 5000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ներմուծման որոշումը

Այսօրվանից՝ օգոստոսի 21-ից, ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ մաքսատուրքի արտոնությամբ տրամադրվող լրացուցիչ 5000 միավորից՝

500 միավորը նախատեսվում է հատկացնել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին

4500 միավորը նախատեսվում է հատկացնել անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախատեսվում է 2026թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ