![]()
Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «3 օր լավ շոգում ենք» խորագրով։
«Օգոստոսի 23-24 ընկած ժամանակահատվածում Իրաքի շրջաններից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 21-ի հետ համեմատ կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին՝ լեռնային մարզերում հասնելով մինչև 32-33 աստիճանի, նախալեռնային գոտիներում՝ 36-37, իսկ հովտային գոտիներում՝ 38-40 աստիճանի։
Օգոստոսի 26-ից սկսած տաք ալիքն աստիճանաբար կնահանջի և օդի ջեմաստիճանը կսկսի նվազել»,- հայտնել է նա:
![]()