![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հայտարարություններին:
«Նախկին «հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի թիմակիցներից մեկը, որը ԱԺ-ում առաջադրվել է Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՓՄՁ-ի մասին ինչ-որ նվազումներից էր խոսում։
Մի կողմ թողնենք, որ հիմնականում սխալ-մխալ բաներ էր ասում։ Ոչինչ։ Հիմա մարդ է, չգիտի, ի՞նչ անենք։ Պարզապես մեկ վիճակագրական թիվ ներկայացնեմ.
ակտիվ գործող տնտեսվարող սուբյեկտների քանակը աճել է 2,2 անգամ.
2018թ.-ի հունվարի 1-ին՝ 45 հազար 525 հատ,
2026թ. հունվարի 1-ին՝ 99 հազար 903 հատ»,- գրել է նա:
![]()