![]()
Լին Ֆլեմինգը մահացել է վարակիչ հիվանդության հետեւանքով, որով վարակվել էր, երբ լողափում ոտքը պատահաբար կտրել էր:Մահվանից 2 շաբաթ առաջ կինը զբոսնում էր սիրելի լողափում եւ ջրի մեջ ոտքը պատահաբար կտրել է:
Նա դրան սկզբում նշանակություն չի տվել: Սակայն վերքը ոչ մի կերպ չէր լավանում, եւ մի քանի օր հետո նա ստիպված էր հիվանդանոց դիմել: Այնտեղ նրան փայտացման դեմ պատվաստում են կատարել եւ հակաբիոտիկներ նշանակել:
Կնոջը հաջորդ օրը իր տանը գտել են անգիտակից վիճակում: Նրան հոսպիտալացրել են, բայց չեն կարողացել փրկել. մահը վրա է հասել երկու կաթվածի հետեւանքով: Նա վարակվել էր նեկրոտիկ ֆասցիիտով։ Բակտերիանները ախտահարում են օրգանիզմի փափուկ հյուսվածքները, առավել հաճախ՝ վերջույթները: Հիվանդությունն արագ է զարգանում եւ այն դժվար է ախտորոշել:
![]()
![]()