Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերին ընդառաջ հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները ոլորտային մի շարք հարցերի շուրջ:

Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերել են կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման մանրամասներին, կարևորվել է դրանցում փորձառու մասնագետների ներգրավումը: Քննարկվել են նաև հանրակրթության պետական չափորոշչին, դրանց արդյունավետ գործարկմանը, նոր դասագրքերի շահագործմանը, աշխատանքային պատշաճ միջավայրի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարությունից հայտնում են, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են:

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը (հղում՝ https://shorturl.at/jIYiT):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ