![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 20-ի որոշմամբ` Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման հարթակում։
Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)` Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում։
Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է բարձր պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։
Ներկայացնում ենք Անի Ավետիսյանի կենսագրությունը.
Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին, Երևան քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը:
2008-2012թթ. — Երևանի պետական համալսարան (Արևելագիտության բակալավր):
2010թ. հունիս – 2010թ. սեպտեմբեր — Արաբերենի դասընթաց (Arabic Teaching Institute for Non-Arabic Speakers), Դամասկոս, Սիրիա
2012-2014թթ. — Երևանի պետական համալսարան, Արևելագիտության մագիստրոս, (գերազանցությամբ)
2014թ. օգոստոս — 2015թ. մարտ — Paideia – Հրեական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտ, Շվեդիա
2015թ. հունվար — Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոց, Յադ Վաշեմ, Երուսաղեմ 2015թ. ապրիլ — 2018թ. հունիս — Հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի կոչում HFJS, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
2019թ. հոկտեմբեր — 2023թ. սեպտեմբեր — Քեմբրիջի համալսարան, Դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2014թ. փետրվար — 2014թ. օգոստոս — «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող (Junior Researcher)
2019թ. փետրվար – 2019թ. հոկտեմբեր — Բրյուսովի անվան պետական համալսարան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասնագետ (հիմնադրել է Հայաստանում եբրայերենի և մշակույթի առաջին կենտրոնը)
2020թ. մարտ — Ռաթգերսի համալսարան, Նյու Ջերզի, Հրավիրված գիտնական (Guest Scholar), (Դասախոսություններ է կարդացել «Հրեա-արաբերեն. ներածություն և աղբյուրների ակնարկ» և «Մատենադարանի հավաքածուի կորած հրեա-արաբերեն ձեռագրերը» թեմաներով)
2021թ. հոկտեմբեր — 2024թ. հոկտեմբեր — «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, ծրագրի մասնագետ (Project Specialist)*(Հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման, դրամաշնորհը հատկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից)
2022թ. հոկտեմբեր — 2023թ. հունիս — Քեմբրիջի համալսարան, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետ, ղեկավար-դասախոս (Supervisor),
*(Դասավանդել է բակալավրիատի ուսանողներին MES 5 (արդի եբրայերեն) դասընթացը, անհատական և խմբային կարգով խորհրդատվություն է տրամադրել ուսանողներին՝ նրանց հետաքրքրություններին համապատասխան ակադեմիական ծրագրերի հարցում)
2023թ. հուլիս — Քեմբրիջի համալսարան, Եբրայերենի ամառային դպրոց, դասախոս*(Դասավանդել է արդի եբրայերեն՝ միջազգային ուսանողների խմբի համար)
2025թ. սեպտեմբեր – 2026թ. մայիս — Բրանդայսի համալսարան, Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտ, Հետազոտող (Fellow)
2024թ. հունվար — առ այսօր Քեմբրիջ, Վուլֆ ինստիտուտ, Հետազոտող-գործընկեր (Research Affiliate)
2024թ. սեպտեմբեր — առ այսօր Սուրբ Էդմունդի քոլեջ, Գիտաշխատող (Research Associate)
2024թ. սեպտեմբեր — առ այսօր Քեմբրիջի համալսարան, Ռոթշիլդի հիմնադրամի հետդոկտորական հետազոտող (Rothschild Postdoctoral Fellow)
2025թ. սեպտեմբեր — առ այսօր Եսայի և Մարիա Մազմանյանների հիմնադրամ (Համագործակցություն և գործընկերային կապեր), Հոգաբարձուների խորհրդի անդամ,
2026թ. սեպտեմբերից — Քեմբրիջի համալսարան Լևերհուլմի հիմնադրամի հետազոտող (Leverhulme Trust Early Career Fellow)։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արդեն իսկ ստացել են 1141 հայտ, դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։
Վարչապետը նաև հայտնել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել։
![]()