![]()
Նալբանդյան 50 հասցեում ապամոնտաժվել են շենքի՝ գրեթե ամբողջ երկարությամբ ձգվող կցակառույցները։
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
«Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանը։
Ազատված տարածքը բարեկարգվելու է՝ հետիոտներին վերադարձնելով ազատ, անվտանգ և հարմարավետ տեղաշարժվելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()