Թմրամիջոց վաճառող տելեգրամ-ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել. առգրավվել է մեթամֆետամին, ձերբակալվել՝ 7 անձ

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։

Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կատարված խուզարկությամբ տելեգրամյան ալիքի տերերից մեկի տանը հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ մեթամֆետամին։

Խուզարկություններ են կատարվել նաև տելեգրամյան ալիքների տերերի հետ փոխկապակցված մի շարք անձանց բնակարաններում։ Հայտնաբերվել և առգրավվել են մետամֆետամին, 8 մլն 188 հազար դրամ, 4500 դոլար, կանեփի բույսեր և այլն։

Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ