Վերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքը

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վերացվել է Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը:

Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»,- գրել է նա։

Ինչպես հայտնել ենք, ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Հունիսի 6-ին ևս «Մայր Հայաստան» վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություններ էին կատարվել: Նրան հրավիրել էին Քննչական վարչություն:

Խուզարկությունները կատարվել էին Անդրանիկ Թևանյանին առնչվող գործի շրջանակներում:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ