Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում։

Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ