«Ուժեղ Հայաստանը» Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու ունի

«Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուների օգտին:

Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, Արեգա Հովսեփյանի, Հայկ Ֆարմանյանի, Դավիթ Ղազինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ է արատահայտվել միայն «Հայաստան» դաշինքի թեկնածու Լիլիթ Գալստյանի թեկնածությանը, որը ԱԺ մարդու իրավունքներով պաշտպանության և հանրային հաղորդակցության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն էր:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» նոր թեկնածուն Լիանա Մանուկյանն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ