Գնացեք, Կտրիճին հարցրեք, որ ինքը «ռոբա-սերժա-սամվելական» է ու դրանից չի վիրավորվում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է որոշ քահանաներին «նիկոլական» անվանելուն:

«Որևէ քահանա չի կարող լինել «նիկոլական», «սամվելական», «ռոբական»․․․ Բոլոր քահանաները պետք է լինեն «հիսուսական»։ Որևէ այլ ձևակերպում ցանկացած բարեպաշտ քահանայի համար պետք է լինի վիրավորական»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին, որ Արամ քահանա Ասատրյանը վիրավորվել է, երբ իրեն բնութագրել են որպես «նիկոլական»:

Վարչապետը հավելել է. «Գնացեք, Կտրիճին հարցրեք, որ ինքը «ռոբա-սերժա-սամվելական» է, ու դրանից չի վիրավորվում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ