ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է. Կառավարությունը վիճակագրություն է հրապարակել

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է:

«2026 թվականի հունվար-հունիսի դրությամբ դեպի ԵՄ արտահանման ծավալը գերազանցել է 516 միլիոն դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (շուրջ 287 միլիոն դոլար) բարձր է ավելի քան 80 տոկոսով:

2026 թվականի առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (մոտ 301 միլիոն դոլար) աճել է ավելի քան 71%-ով»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ