Հայաստանի և Եվրոպոլի համագործակցությունը զարգանում է․ Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

Հաագայում՝ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի Հանրապետության կապի սպայի գրասենյակը։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ արդեն շուրջ 4 ամիս է՝ Եվրոպոլում որպես ՀՀ կապի սպա պաշտոնավարում է Արա Ֆիդանյանը՝ ապահովելով Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև առավել օպերատիվ ու արդյունավետ համագործակցություն։

Նշվում է, որ Հայաստանի և Եվրոպոլի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն՝ ուղղված միջազգային և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, տեղեկատվության փոխանակմանը և իրավապահ ոլորտում համագործակցության խորացմանը:

«ՀՀ կապի սպայի գրասենյակի բացումը կարևոր նոր քայլ է այս համագործակցության զարգացման ճանապարհին․ այն հնարավորություն կտա առավել արագ և համակարգված կազմակերպել տեղեկատվության փոխանակումը, ամրապնդել մասնագիտական կապերը և ընդլայնել համատեղ աշխատանքը»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ