![]()
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հերթական տարանցիկ երկաթուղային բեռնափոխադրումն է իրականացվելու։ Ադրբեջանական Բեյուք Քեսիք կայարանով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն՝ 39 վագոնով։
Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանի կողմից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 44 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Բացի դրանից՝ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, մոտ 5 հազար տոննա ռեգուլյար և պրեմիում տեսակի բենզին։
![]()