Մշակվել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Այն կհաստատվի օգոստոսի 20-ի կառավարության նիստի ընթացքում։

Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա:

Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ (հարց 24)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ