![]()
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատգամավոր Արեգա Հովսեփյանի ելույթին:
«Խոցելի էր, շատ խոցելի էր Արեգա Հովսեփյանի խոսքը:
Երբ քաղ. գործիչը չի հավատում իր իսկ ասած մտքերին՝ խճճվում է, սայթաքում և ինքն իրեն գցում անհարմար դրության մեջ:
Իրականում ՀՀ քաղաքացիների դեմ իրականացվող ամենալուրջ հանցանքը կեղծ (ֆեյք) քաղաքականությունն է. ասել մի բան, որն ի վիճակի չես իմպլեմենտացնել, խոսել արժեքներից, որոնց կրողը չես, և այլն:
Արեգա Հովսեփյանին Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրող յուրաքանչյուր պատգամավոր պետք է քաջ գիտակցի, որ իր ընտրությամբ նսեմացնելու է ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմնի նշանակությունը:
Հանձնաժողովը պետական ինստիտուտ է, և դրա ղեկավարը պետք է համապատասխանի դրա տառին և ոգուն»,- գրել է Մարգարյանը:
![]()