![]()
Վրաստանի Ներքին գործարի նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե վերջին մեկ օրվա ընթացքում «Վերին Լարս» անցակետով ավելի քան 20 հազար ՌԴ քաղաքացի է հատել սահմանը:
Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Ավելի վաղ որոշ տելեգրամյան ալիքներ, հղում անելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը, հայտնել են, թե 24 ժամում 20 հազար ՌԴ քաղաքացի է հատել ռուս-վրացական սահմանը։
Այս տվյալները ալիքները կապել էին այն լուրերի հետ, թե աշնանը Ռուսաստանում հնարավոր է համընդհանուր զորահավաք հայտարարվի։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և այն ապատեղեկատվություն է անվանել։
«Վերջին մեկ օրվա տվյալներով՝ «Լարս» անցակետով Վրաստանի պետական սահմանը հատել է տարբեր երկրների 7880 քաղաքացի»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ընդ որում, նույն ժամանակահատվածում այդ անցակետով Վրաստանից հեռացել է տարբեր երկրների 8406 քաղաքացի։
Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է արել չտարածել չստուգված ու աղավաղված տվյալներ։
![]()