![]()
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես է սրճում դիրքերից մեկի զինծառայողների հետ:
«Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում»,- կից գրել է նա:
Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը:
Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմանը: Պապիկյանն այցելել է նաև նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին։ Նախարարն այցելել է նաև բանակային դիրքեր։
![]()