![]()
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա․ Թ.-ի կողմից պետական դավաճանություն և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա․ Մ․-ի կողմից պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:
ՀՀ ՔԿ-ի փոխանցմամբ՝ Ա. Թ.-ի (Անդրանիկ Թևանյան-խմբ.) և Ա. Մ.-ի (Արեգնազ Մանուկյան-խմբ.) վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
![]()