![]()
Հրավիրված արտիստների շարքում՝ Արմենչիկի, Արման Հովհաննիսյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և Անդիի հետ, համերգի պաստառին կար նաև Ռազմիկ Ամյանի լուսանկարը։ Վերջինս պետք է ելույթ ունենար Լիլիթ Հովհաննիսյանից հետո, սակայն երգչուհու ելույթին հաջորդեց Անդիի կատարումը, քանի որ Ռազմիկ Ամյանը չէր եկել։
Համերգի կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար Խաչիկ Եղոյանն ասաց, որ իրենք Ռազմիկին սպասել են համերգի ամբողջ ընթացքում, անգամ, երբ նրա ելույթին մնացել էին հաշված րոպեներ։
«Հարութ Փամբուկչյանը 69 տարեկան է, երեկ 4 ժամ բոլորին ուրախացրել է։ Ռազմիկն էլ ուղղակի Հարութին պաշտում է: Եթե ինչ-որ մեկից չէինք սպասում նման բան, դա Ռազմիկ Ամյանն էր: Թե ինչու չի եկել, իր խնդիրն է։ Իրականում ամեն մարդ իր քայլերի համար է պատասխանատու։ Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչու չի եկել։ Եթե որևէ մեկը բողոքի Ռազմիկի ներկա չգտնվելու համար՝ ես պատասխան կտամ»,- ասաց Խաչիկ Եղոյանը։
![]()
Նրա խոսքով՝ իրենք կապի մեջ են եղել անձամբ Ռազմիկի հետ, սակայն վերջին տասն օրվա ընթացքում Ռազմիկի հետ զրուցել չի հաջողվել։ «Ինքը կամ անհասանելի է եղել, կամ զանգահարել ենք, չի պատասխանել։ Ես չէի սպասում, որ Ռազմիկը Հարութի հանդեպ նման բան կանի։ Մինչև վերջին պահը հույս եմ ունեցել, որ պետք է գա»,- ասաց Խաչիկ Եղոյանը։
![]()