Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին

Օգոստոսի 9-ին` ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին։

Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ մահացածը նույն տան բնակիչ 8-ամյա Կ․ Լ․-ն է։

Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ