![]()
«Տիկին Հովսեփյանը նոր պատգամավոր է, ակնհայտորեն դեռ պետք է ադապտացվի այս միջավայրին, պետք է ասեմ, որ նա այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում եվրաինտեգրման, ԵՄ անդամակցության պրոցեսը և որ էլ ավելի վատ է, տեղայնացնել ասելով՝ այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Եղոյանի խոսքով՝ եվրոպական ինտեգրման պրոցես ենթադրում է ԵՄ ինստիտուտների հետ մերձեցում. «Այս կետից սկսած, եթե մենք մեկ քայլ ուզում ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, պետք է սկսենք բանակցություններ Ասոցացման համաձայնագրի շուրջ, դա է մեր հաջորդ քայլը»:
Հարցին՝ հնարավոր է Հովսեփյանին կողմ չքվերակեն՝ Եղոյանը նշեց. «Որոշումները կայացվում են ֆրակցիայում, ես չեմ կարող ասել, թե ով ինչպես կքվերակի: Անուն ազգանուններն այստեղ բան չեն փոխում, որոշումները կայացվում են ֆրակցիայի կողմից»:
![]()