Bнимание, вопрос. ինչպե՞ս եք վերաբերում Պրահայի հայտարարությանը և ինչո՞ւ Ղարաբաղում չէիք, այլ Երևանում

Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հարց է հղել նրան Պրահայում ընդունված հայտարարության վերաբերյալ:

«Ինչպես եք վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը»,- հարցրել է նա, ապա մանրամասնել է. «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողվի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի քառակողմ հանդիպումը, որտեղ ընդունվել է համատեղ հայտարարություն: Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հիմա՝ внимание, вопрос. ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարությանը»:

Արեգա Հովսեփյանը հստակ չի հասկացել հարցը՝ հարցնելով. «Ձեր հարցն այն է՝ արդյոք ես ճանաչո՞ւմ եմ Արցախը Ադրբեջանի կազմում»:

Այնուհետև նա ասել է, որ ճանչում է իմ հայրենիքը, այնտեղ որտեղ ծնվել եմ, մեծացել, ամուսնացել:

Արձագանքելով Հարությունայնն ասել է. «Ձեր հայտարարությունը տեղին կլիներ, եթե 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո շռնդալից հայտարարություն անեիք և դուրս գայիք ԱԳՆ-ից, որտեղ մնացել եք մինչև 2023 թվականի օգոստոս: Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը այդ ժամանակահատվածում ապրում Երևանում»:

Արեգա Հովսեփյանը պատասխանել է, որ մտածել է՝ իշխանափոխություն կլինի, սպասել է ընտրություններին, այնուհետև երեխայի խնամքի արձակուրդում է եղել և ազատման դիմում գրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ