Ադրբեջանա-վրացական սահմանի մաքսային անցակետում բեռնատարների մեծ կուտակում է. երկրները քայլեր կձեռնարկեն

Ադրբեջանա-վրացական սահմանի մաքսային անցակետում վերջին օրերին բեռնատարների մեծ կուտակում է նկատվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA տարածաշրջանային բյուրոն, վրացական կողմում՝ Մառնեուլիի ուղղությամբ, հարյուրավոր բեռնատարներ կան կուտակված։

Կարմիր կամրջի անցակետը, որը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանին, տարածաշրջանի հիմնական բեռնափոխադրման ուղիներից մեկն է։ Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ են անցնում դրանով։ Վերջին օրերին անցակետի վրացական կողմում բեռնատարների կուտակում է նկատվել։ Բեռնատարները հերթում կանգնած են Վրաստանի տարածքում։

Սահմանին տիրող իրավիճակը հատկապես վնասակար է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդների համար։ Նրանք ասում են, որ սահմանին սպասելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում տեղափոխվող բեռի համար և լրացուցիչ ծախսեր վարորդների համար։

Ադրբեջանն ու Վրաստանը հայտարարել են, որ միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ