![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք տարբերություն քաղաքական բռնություն և ընտանեկան բռնություն հասկացությունների միջև։
«Ստորև ամենաարագ պատասխանն է, որ ստանում ենք համացանցից։
Եթե ԱԲ-ի մատուցած տարանջատումը համոզիչ չթվա, կարող ենք ավելի խորացված ուսումնասիրություն անել՝ սույն բառերի և երևույթների տարբերությունը ըմբռնելու համար։
Քաղաքական բռնությունը քաղաքական նպատակներին հասնելու համար ֆիզիկական ուժի, հարկադրանքի կամ սպառնալիքի միտումնավոր կիրառումն է: Այն կարող է իրականացվել ինչպես պետական մարմինների, այնպես էլ ոչ պետական խմբերի կամ անհատների կողմից:
Ընտանեկան բռնությունը ընտանիքի անդամների կողմից մեկը մյուսի նկատմամբ կիրառվող ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական ճնշման, հարկադրանքի կամ չարաշահման դրսևորումն է, որը կարող է տեղի ունենալ ինչպես համատեղ կեցության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո:
Եթե Դուք կամ Ձեր մտերիմը գտնվում եք վտանգի մեջ կամ ենթարկվում եք բռնության, անմիջապես դիմեք օգնության` զանգահարելով ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02:
Կանանց աջակցման կենտրոն (WSC). Թեժ գիծ (24/7)՝ 099-88-78-08
Կանանց ռեսուրսային կենտրոն (WRCA). Թեժ գիծ՝ 080-00-11-11»,- ասվում է Աննա Հակոբյանի հրապարակման մեջ:
![]()