Ում են էշի տեղ դրել՝ մե՞զ, թե՞ ժողովրդին, երբ ասում են, որ ցանկանում են նախագահել Եվրաինտեգրման հանձնաժողովը

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահելու ցանկությանը:

«Կալուգայից Հայաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի թիմը Ազգային ժողովում ցանկանում է նախագահել Եվրաինտեգրման հանձնաժողովը: Ստիպված եմ հիշեցնել, թե ինչ էր ասում իրենց առաջնորդը դեռևս մեկ տարի առաջ: (-խմբ. դիտել տեսանյութում): Ուզում եմ հասկանալ՝ էս մարդիկ ում են էշի տեղ դրել՝ մե՞զ, թե՞ ժողովրդին, երբ ասում են, որ ցանկանում են նախագահել Եվրաինտեգրման հանձնաժողովը»,- տեսանյութում ասում է Չախոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ