Թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք-զինամթերք. բաժիններ է տարվել 266 անձ. տեսանյութ

Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակում է արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։

Այդ նպատակով ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի մեկ տասնյակից ավելի հավաքատեղիներում։

«Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։

Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք-զինամթերք։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ