![]()
«Արմենը մեր ընկերն է, և ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց ինքը ինչ-որ այլ տեղ կվերադառնա, ես վստահ եմ, որ նա մեկընդմիշտ չի հեռացել»:
Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Արմեն Գրիգորյանին այդ պաշտոնում փոխարինելու մասին։
Առաջիկա իր անելիքների մասին Սիմոնյանը շատ մանրամասներ չի հայտնել:
«Շարունակվելու է մեր հարևան բոլոր երկրների հետ համագործակցությունը, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն, և կտեսնեք առաջիկայում»,- ասել է նա։
![]()