![]()
«Ես Հայկ Կոնջորյանին շատ լավ գիտեմ, ճանաչում եմ որպես պարկեշտ, լավ ընկերոջ, որը ամենադժվար պահին իմ կողքին է եղել: Թող որևիցէ մեկը չասի, որ իր հետ չի կարող նմանատիպ դեպք տեղի ունենալ»:
Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված հարցին:
«Չեմ պատրաստվում մտնել մանրամասների մեջ: Դա իմ գործը չէ: Դուք ելնում եք այն վարկածից, որ պաշտոնյայի հետ կապված դեպքը քննարկվում է և քաղաքական որոշում է կայացվում: Ես հասկանում եմ, որ 30 տարի գուցե այդպես է եղել, բայց վարչությունը, Ալեն Սիմոնյանը կամ որևէ կուսակցական մարմին չի քննարկում ինչ-որ մեկի ախպոր, քրոջ կամ հարսնացուի… մենք մեզ վրա դատավորի ֆունկցիա չենք վերցնում: Մենք դատավորներ չենք», ասել է նա:
Լրագրողի դիտարկմանը՝ կապված նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքի հետ, ԱԽ քարտուղարը ընդգծել է՝ դա ներկուսակցական դեպք էր:
![]()