![]()
9-ամյա դաշնակահար Գառնիկ Մսրյանը և նրա 8-ամյա թարգմանիչ Գոռ Սաղաթելյանը ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ: «Առաջին անգամ «Лучше всех» շոուի շրջանակում փոքր թարգմանիչը մեծ տաղանդի համար», — այդպես է շոուի վարող Մաքսիմ Գալկինը ներկայացրել փոքրիկ մասնակիցներին: ![]()
Գառնիկն Արամ Խաչատուրյանի անվան մրցանակաբաշխության դափնեկիր է և արդեն 6 տարի զբաղվում է դաշնամուրով: Սակայն նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվում երաժշտությամբ, նա երազում է դառնալ ինժեներ «Գազպրոմում»:
«Դուք այնքան տպավորիչ տեսք ունեք: Ինձ թվում է, որ մարդիկ հիմա կմիացնեն հեռուստացույցը, և մեզ մոտ կտեսնեն իտալական մաֆիայի կրտսեր կազմը», — ասել է Գալկինը:
Փոքրիկ դաշնակահարը կատարել է «Առյուծ արքա» մուլտֆիլմի սաունդթրեքը, որը կոչվում է «Can you feel the love tonight»:
![]()