![]()
Գարիկ Մարտիրոսյանը հերթական անգամ սեր է խոստովանել Երեւանին եւ նրա ստեղծագործ բնակիչներին։ Նա տեսանյութ է հրապարակել, որը նկարել է նրա ընկեր՝ Գրիգոր Գասպարյանը Հայաստանի մայրաքաղաքի փողոցներից մեկում։ Հոլովակում պատկերված է «ՎԱԶ 2102» մակնիշի կապույտ գույնի ավտոմեքենա, որը զարդարված է 1889թ.-ի Վինսենտ Վան Գոգի «Աստղազարդ գիշեր» նկարի մոտիվներով։![]()
«Ավտոմեքենան նույն տարվա է»,- կատակել է Գարիկը։
Ավելի վաղ Գարիկն ու նրա հայ կոլեգաները Instagram-ում ֆլեշմոբ էին սկսել՝ զբոսաշրջիկներին հրավիրելով իրենց պատմական հայրենիք։
![]()