![]()
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով:
Ուղերձում ասվում է.
«Վիետնամի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ցանկանում եմ հղել Ձեզ ամենաջերմ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման առիթով։
Վիետնամը մշտապես կարևորում է Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և ուրախությամբ արձանագրում է, որ Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ և հասնել բազմաթիվ դրական արդյունքների։
Վիետնամի կառավարությունը և անձամբ ես միշտ պատրաստ ենք սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ Ձեզ հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում հզոր առաջընթաց ապահովելու, երկու երկրների ժողովուրդների բարօրության, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու բարգավաճման համար։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, պարո՛ն վարչապետ, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր բարձր պետական պաշտոնում»։
![]()