Հայտնի անեկդոտի պես՝ ես կօյաղանամ, բայց դուք գեշ էլ կմնաք. Հարությունյանը՝ Գեղամ Մանուկյանի խոսքին ի պատասխան

Ազգային ժողովում շարունակում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։

Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը:

Նրա կենսագրությունն ԱԺ-ում ներկայացրել է Գեղամ Մանուկյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին, նշել է, թե Լիլիթ Գալստյանի կենսագրության մեջ նշված չէ այն հանգամանքը, որ վերջինս եղել է կոմսոմոլի քարտուղար. սա ևս, ըստ Հարությունյանի ձևակերպման, աշխատանքային կենսագրության մեջ կարևոր հատված է, որը բաց է թողնվել ու չի նշվել:

Բացի այդ, Հարությունյանը նշել է, որ մի քանի անգամ, երբ տարբեր հարցերով Լիլիթ Գալստյանին դիմում են պատգամավորները, վերջինս ուղղակի շրջվում է, արհամարում ու չի պատասխանում, մինչդեռ նա հավակնում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել:

Գեղամ Մանուկյանը, ի պատասխան, հայտնել է, որ կենսագրությունը շատ մեծ է ու ինքը զեղչել է որոշ հատվածներ, իսկ կոմսոմոլի քարտուղար է եղել Գալստյանը, քանի որ ակտիվ գործունեություն է ծավալել, նախկինում դա շատ կարևոր պաշտոն է եղել: Ըստ Գեղամյանի՝ եթե Հարությունյանն էլ լավ սովորեր կամ ակտիվ լիներ, կարող էր ինքն էլ կոմսոմոլի քարտուղար լինել: Հարցի երկրորդ մասին անդրադառնալով էլ, Մանուկյանն ասել է, թե արհամարանք չի եղել, պարզապես ստացվել է այնպես, որ Գալստյանը չի լսել կամ չի նկատել իրեն դիմելը: Գեղամ Մանուկյանը հիշատակել է նաև բուհերի կառավարման խորհուրդների թեկնածուների հարցը:

«Նույն կոմսոմոլը եղել է նաև 90-ականներին, դուք անդամակցել ու դաշնակցել եք, ես չեմ դաշնակցել: Ձեր ասած երկրորդ մասին հետ կապված մի անեկդոտ կա՝ մի հարբած տղամարդու մի կին է տեսնում, ասում է՝ դու հարբած ես, նա ասում է, բայց դու էլ գեղշ ես, կրկնում է մի անգամ էլ, մի անգամ էլ, հետո տղամարդն ասում է՝ ես կօյաղանամ, բայց դուք գեշ էլ կմնաք: Հիմա նույն բուհերի հետ կապված հարցը վերջնականապես կլուծվի, բայց դուք գեշ էլ կմնաք»,-ասել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ