![]()
Երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում՝ մեկ շաբաթ շարունակ, ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հայտնվում է, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունները կգործեն վեցօրյա աշխատանքային ռեժիմով։
Սրա արդյունքում աշակերտների համար հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա աշնանային արձակուրդը կդառնա երկշաբաթյա։
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում տեղի է ունենալու 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։
![]()