Օգոստոսի 22-ին հանդիպում ենք Վարչաֆեստում. վարչապետը հայտնել է՝ ինչ ծրագիր է նախատեսված ու ինչ է սպասվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով մանրամասներ առաջիկայում սպասվող «Ֆեստիվառ» փառատոնի մասին:

«Օգոստոսի 22-ին «Սևան ֆեստիվալ սիթի»-ում տեղի է ունենալու Վարչաֆեստ առաջին երաժշտական մրցույթ-փառատոնը: Մի քանի փուլ հաղթահարած երիտասարդ երաժշտական խմբերը հանդես են գալու իրենց երաժշտությամբ և ժյուրիի ու հանդիսատեսի քվեարկությամբ լինելու են հաղթողներ:

Զուգահեռ, տեղի է ունենալու մեծ տոնախմբություն, տոնավաճառ, խաղեր, լողափին խաղեր, համերգ, որին հանդես են գալու «Լավ էլի» խումբը և «Kami Friends» խումբը, այս ամենը երաժշտական մրցույթից դուրս, լինելու են նաև տաղավարներ:

Այցելուների համար ծրագիրը սկսվելու է 12:00-ից և այդ օրը՝ ժամը 09:30-ին Երևանի Սասունցի Դավիթ կայարանից գնացք կմեկնի ուղիղ դեպի Վարչաֆեստի տարածք և երեկոյան 21:30-ին կվերադառնա, առանց կանգառների, տարածքում մուտքն ազատ է, ոչ մի վճար չի նախատեսվում, այնպես որ, հրավիրում ենք:

Մարդիկ կարող են գալ նաև մեքենաներով, որոնց համար հարմար կանգառներ կան, ճանապարհն էլ լավ վիճակում է:

Հանդիպում ենք Վարչաֆեստում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ