Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ որդին զորակոչվել է:

«Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն:

Թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան իրենց ընտանիքներ` ծառայության ընթացքում ձեռք բերելով կյանքի փորձ, տոկունություն և մտերիմ ընկերներ. մենք անելու ենք ամեն ինչ, որ հենց էդպես էլ լինի:

Շնորհակալ եմ բոլորիցդ՝ այս ընթացքում օրհնանքի և քաջալերանքի խոսքերի համար»,- գրել է Ավանեսյանը՝ հետգրությամբ հավելել.

«Ես տղայիս դիմավորեցի մեր Միջուկային բժշկության ազգային կենտրոնում. աշխատող մամաները կհասկանան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ