ԱՄՆ-ից պատվիրակություն կժամանի Հայաստան

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ օգոստոսի 17-21-ը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

Սարգիս Խանդանյանին հանձնարարվել է ընդունել պատվիրակությանը։

Սա առաջին պատվիրակությունն է, որն ընդունում է 9-րդ գումարման ԱԺ-ն։
Հիշեցնենք՝ Խանդանյանը ՔՊ-ի՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ