![]()
Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է արձանագրվել Արարատի մարզում։ Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխա վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանության փոխանցմամբ՝ երեխայի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի շրջանում օտար մարմին։ Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում։
Նախնական տվյալներով՝ երեխայի 28-ամյա հայրը հրաձգարանում լիցքավորելիս է եղել «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը, որի ընթացքում հրացանում գտնվող պարկուճը դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկին՝ պատճառելով վնասվածք։
Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
![]()