![]()
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ. Հ.-ն, որը մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող առարկա ձեռք բերելու և կրելու, կալանավորված անձի կողմից փախուստի և պետական սահմանն ապօրինի հատելու համար, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները ապահովել են Կ. Հ.-ի տեղափոխումը Երևան:
![]()