![]()
Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Գոռ Համլետի Թովմասյանի կենսագրությունը
Ծնվել է 1985 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
III-VIII. 2026 թ. — ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2021 — 2026 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետի տեղակալ,
2019 — 2021 թթ․ — ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2017 — 2019 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ,
2006 — 2012 թթ․ — ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակից:
Կրթություն
2006 թվականին ավարտել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության Մոսկվայի սահմանապահ ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
![]()