![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոչ թե իրեն «հեռու են պահել» ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ինքը չի առաջադրվել:
«Չառաջադրվելու մասին նախօրոք բոլորիդ եմ տեղյակ պահել, թե որ պարագայում կառաջադրվեի: Բնականաբար, քանի-որ առաջադրման մեխանիզմները մի քիչ այլ էին, ես չառաջադրվեցի՝ միաժամանակ տալով հնարավորություն և լրագրողներին և մյուս գործընկերներին, որոնք ժամանակ չունեցան իմ արած աշխատանքը գնահատելու, գնահատեն»:
Քոչարյանը նաև հավելել է. «Երբ ես սլաքները փոխում եմ՝ նշանակում է մեկ այլ դաշտում գտել եմ այնպիսի չլուծված խնդիրներ, որտեղ եթե նվիրումով մասնակից դառնամ, օգտակար գործ արած կլինեմ, խոսքը վերաբերում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին»:
![]()