Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ։

Գեներալ-մայորի կոչում ունեցող Հովհաննիսյանն այդ պաշտոնում փոխարինելու է Աշոտ Զաքարյանին, որը պաշտոնավարում էր 2020թ-ից։

Հիշեցնենք՝ բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորի մահից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՊՆ-ում կադրային փոփոխությունների անհրաժեշտությունից։

Հավելենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից2025 թվականի հունիսին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ