Պետք է արագ անցնենք ավելի բովանդակային հարցերի. հնարավոր է՝ շաբաթ օրն էլ նիստ գումարվի. Հովհաննիսյան

«Պայմանավորվում ենք ընդդիմադիրների հետ, որպեսզի արագ ձևավորենք Ազգային ժողովը, որովհետև արդեն պետք է անցնենք բուն աշխատանքային ռեժիմին, նաև Կառավարության ծրագիր և կառուցվածք պետք է քննարկենք»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Մարդիկ ակնկալում են ավելի բովանդակային հարցեր։ Ամսի 2-ին սկսել ենք նիստերը, տեսնում եք՝ ինչ երկար են տևում, պետք է արագ անցնենք ավելի բովանդակային հարցերի»,- նշել է նա։

Հովհաննիսյանը հավելել է, որ հնարավոր է՝ շաբաթ օրը ևս նիստ գումարվի, որովհետև կիրակի օրն արդեն եղել է նիստ, նախադեպ կա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ