2 տարվա դադարից հետո վերականգնվում են Թավրիզ-Երևան չվերթերը

2 տարվա դադարից հետո Թավրիզ-Երևան չվերթերը կվերականգնվեն։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին չվերթը տեղի կունենա այս հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ:

Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից «Pouya» ավիաընկերության կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ