Անցած տարի այս օրերին Երևանում 40-42 աստիճան էր, իսկ այսօր ընդամենը` +28

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ անցած տարի այս օրերին Երևանում 40-42 աստիճան էր, իսկ այսօր ընդամենը` 28.
«Անցած տարի այս օրերին Երևանում +40․․․+42 աստիճան էր, իսկ այսօր ընդամենը +28։ Ամառը այսպես պետք է լինի, ոչ թե վրաներիցս հուր ու բոց թափվի»:

Հիշեցնենք, որ Հանրապետության տարածքում — Հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:

Երևան քաղաքում՝ հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Անցած տարի այս օրերին Երևանում +40․․․+42 աստիճան էր, իսկ այսօր ըդամենը +28։ Ամառը այսպես պետք է լինի, ոչ թե վրաներիցս հուր ու բոց թափվի։

Posted by Gagik Surenyan on Monday, July 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ