Հայտնի են առաջիկա 25-օրյա վարժական հավաքների օրերը

Վարժական հավաքների օրերը սահմանվում են Կառավարության համապատասխան որոշմամբ։ Օոստոսի 4-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ ընթանում է հերթական խմբի հերթափոխը։

2026 թվականի ընթացքում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կհայտարարվեն նաև 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ և 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ