![]()
Օգոստոսի 7-ից 15-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է «Summer Prague Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը:
Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի «A» խմբում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը՝ գրավելով նաև առաջին հորիզոնականը կանանց պայքարում:
![]()