Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են

Դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշումից։

Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:

Հիշեցնենք, որ նրա լիազորությունները կասեցված էին: Նա իր օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անցնում էին քրեական գործով, և նրա վերաբերյալ մեղադրական վերդիկտ էր կայացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ